Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը կարծում է, որ վերականգնելով ազդեցությունների նախկին գոտին՝ Կրեմլը չի սահմանափակվի նախկին ԽՍՀՄ տարածքով, ինչը նշանակում է, որ վտանգված է հարավարևելյան Եվրոպան։ Այս մասին նա ասել է Շտուտգարտում։
«Այսօր մենք տեսնում ենք ագրեսիվ և ազգայնական Ռուսաստան, որը իրականացնում է իր ազդեցության վերականգնման քաղաքականություն», — ասել է Բուլղարիայի նախագահը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Պլևնելիևի կարծիքով՝ Կրեմլը փորձում է սիրաշահել «եվրոպացի պոպուլիստներին, Եվրամիության նկատմամբ թերահավատություն ունեցողներին, աջ ծայրահեղականներին, ազգայնականներին և այլն»,- որոնք շահագրգռված են Եվրոպայի թուլացմամբ, և այդ պատճառով պատրաստ են աջակցել Պուտինին։
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կարևոր նախապայմանն, ըստ Բուլղարիայի նախագահի, ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացումն է։
Նա կոչ է անում այսուհետ Եվրոպայի պատմությունը բաժանել «Ղրիմից առաջ և հետո»-ի։