Երեկ Բութանում երկրի ազգային օրվա կապակցությամբ լայնածավալ տոնակատարություններ են անցկացվել: Այդ միջոցառումներին մասնակցել է նաև Բութանի թագավոր Ջիգմե Քհեսար Նամգյալ Վանգչուկը: Նա երկարաշունչ ելույթով դիմել է ներկաներին, որում անդրադարձել է Բութանի տնտեսական և այլ հաջողությունների մասին հարցերին և կիսվել անձնական լուրերով: Նրա կինը՝ Ջիգմե Սինգյե Վանգչուկը, երկրորդ երեխային է սպասում: Երեխան ծնվելու է գարնանը: