տուն ժամանց Շոու-բիզ Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել (տեսանյութ)

Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել (տեսանյութ)

320
0

Երգչուհի Օլգա Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, որը հայտնի Դավա անունով, ամանորյա երգ է թողարկել։ Երգը կոչվում է «Մանդարինկա»։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:

«Տարեվերջը միշտ ծանր է բոլորի համար, հետո էլ նման մռայլ եղանակին շատերը տրամադրություն չունեն։ Եվ մենք ուզում էինք ձեզ հիշեցնել, որ առջևում տոնական օրեր են, և բարձրացնել ձեր տրամադրությունն այս բարի, ուրախ «Մանդարինկա» ամանորյա երգով»… Դավա, քեզ հետս կտանեմ Նոր տարի», – գրել է երգչուհին Instagram–ում։

Իսկ Մանուկյանը պատասխանել է մեկնաբանություններում. «Այդ ես քեզ հետս կտանեմ Նոր տարի»։

Դավան և Բուզովան ծանոթացել են «Լայքեր» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լուրեր կան, որ երիտասարդները հանդիպում են և նույնիսկ պատրաստվում են ապրել միասին։

Զույգը չի շտապում հերքել այդ լուրերը, բայց պաշտոնապես չի էլ հաստատում։


View this post on Instagram

Ну тут даже я растаяла?

A post shared by OLGA BUZOVA (@buzovaworld) on