տուն Սպորտ Բորուսիան Հենրիխի համար միջանկյալ որոշում է, դեռ կան Բարսելոնան և Ռեալը․ Մինո...

Բորուսիան Հենրիխի համար միջանկյալ որոշում է, դեռ կան Բարսելոնան և Ռեալը․ Մինո Ռայոլա

130
0

4090582_2_01018071724

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հարցազրույց է տվել Sovsport-ին, որը որոշ կրճատումներով ներկայացնում է Terrikon-ը։ Ռայոլան պատմել է Մխիթարյանի տրանսֆերի մասին «Բորուսիա»։

— «Շախտյորի» հետ կային որոշ խնդիրներ։ Նրանք ոչ մի կերպ չէին ցանկանում բաց թողնել Հենրիխին, պնդում էին, որ նրա պայմանագրում նշված հրաժադրամը դա ամենևին էլ հրաժադրամի գումարը չի։ Դժվար էր, սակայն վերջ ի վերջո մենք կաորղացանք կազմակերպել այն։

— Իսկ ինչպե՞ս կապ հաստատեցիք Մխիթարյանի հետ։

— Նա ինքն է ինձ հետ կապվել։ Ես երբեք կապ չեմ հաստատում խաղացողների հետ ինքս։ Դա նույնն է, եթե բժիշկը փնտրի իր հիվանդներին և բղավի՝ չե՞ք ցանկանում լինել իմ հիվանդը։ Հիվանդն ինքն է միշտ փնտրում լավագույն բժշկին։ Ես չեմ հասկանում այն գործակալներին, որոնք ընկնում են ֆուտբոլիստների հետևից և խնդրում նրանց աշխատել իրենց հետ։ Անհույս բան է։ Բոլոր խաղացողները ինձ հետ են միայն այն պատճառով, որ ուզում են դա։ Կյանքում ոչ մի խաղացողի հետ պայմանագիր չեմ կնքել։ Ուզում ես գնալ այլ մենեջերի մոտ, խնդրեմ, հենց վաղը։

— Ինչու՞ «Բորուսիա»։

— Մենք 6-7 տարբերակ ունեինք, սակայն Միքիթարյանը (այսպես է արտասանում մեր ֆուտբոլիստի ազգանունը Ռայոլան — խմբ․) շատ ցանկացավ աշխատել Կլոպի հետ և կարծում էր, որ «Բորուսիան» իր լավագույն միջանկյալ քայլն է։

— Միջանկյա՞լ։

— Իսկ ինչու՞ ոչ։ Չէ որ կան այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ռեալն» ու «Մանչեսթերը»։ Միքիթարյանը ֆանտաստիկ, «դրայվոտ» ֆուտբոլիստ է։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր հստակ հասկանում են, որ պետք է ապրել։ Նա դեռ չի կայացել որպես ֆուտբոլիստ և շարունակում է առաջադիմել։ Կարծում եմ, որ «Բորուսիան» լավ ընտրություն է, քանի որ այս պահին Հենրիխը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է։