Ինչպես հայտնի է, այս օրերին Դորտմունդի «Բորուսիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում։ Այսօր Յուրգեն Կլոպի սաները ստուգողական հանդիպում են անցկացրել գերմանական մեկ այլ ակումբի՝ «Բոխումի» հետ և հաղթանակ տարել 2։1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ «Բորուսիայի» մեկնարկային կազմում և բավական ակտիվ էր գործում։ Ընդմիջումից հետո Կլոպը փոխարինեց բոլոր ֆուտբոլիստներին։
Հատկանշական է այն փաստը, որ արդեն 2-րդ հանդիպումն է, ինչ հայազգի ֆուտբոլիստը հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ Նուրի Շահինի կողքին, իսկ ենթահարձակվողի դիրքում այսօր խաղում էր Յոնաս Հոֆմանը։