Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուին արգելել են ֆուտբոլային ակումբի խաղերին հաճախել: Արգելքը կգործի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հաղորդվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում:
Արգելքի պատճառ է դարձել երկրպագուի պահվածքը «Բուրուսիա»-«Շտուտգարդ» (6:1) ֆուտբոլային ակումբերի խաղի ժամանակ: Իր թիմի հերթական գոլը նշելիս «Բորուսիայի» երկրպագուն անցել է պատնեշը և բարձրացնելով աջ ձեռքը՝ ողջունել է նացիստական ժեստով:
Բացի այդ, երկրպագուն կարող է իրավական խնդիրներ ունենալ նացիստներին հատուկ ժեստեր օգտագործելու համար: