տուն Սպորտ Բորուսիայի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարվելուց հետո Ռոյսի համար պայքարում են մի...

Բորուսիայի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարվելուց հետո Ռոյսի համար պայքարում են մի քանի թոփ ակումբներ

59
0

Marco-Reus-Hairstyle-Wallpaper

Այն բանից հետո, երբ Մարկո Ռոյսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, միանգամից մի քանի թոփ ակումբներ սկսել են որսը Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստի համար։

Ռոյսի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, սակայն նա հրաժարվել է երկարաձգել այդ ժամկետը, ինչը նշանակում է, որ գոյություն ունեցող պայմանագրով հաջորդ տարի նա կկարողանա լքել գերմանական ակումբը ընդամենը 35 մլն եվրո հրաժարադրամով։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը՝ Ռոյսի համար սկսել են պայքարել «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան»։