Ֆրանսիական «Բորդոն» թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին։
Ինչպես գրում է L’Equipe պարբերականը, «Բորդոյի» նախագահ Ժան Լուի-Տրիոն և գլխավոր բաժնետեր Նիկոլյա դե Տավերնոն հինգշաբթի օրը մեկնել են Մադրիդ, որպեսզի պաշտոնապես երկու տարվա պայմանագրի առաջարկ անեն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականին։
Սպասվում է, որ Զիդանը չի պատասխանի սույն առաջարկին մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, երբ «Ռեալն» իր վերջին խաղը կանցկացնի ընթացիկ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ 1992—1996 թվականներին Զիդանը հանդես է եկել հենց «Բորդոյի» կազմում, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս», այնուհետև՝ «Ռեալ»։