տուն Քաղաքական Միջազգային Բոսնիայի գրադարաններից մեկում հայտնաբերվել է Պիկասոյի անհայտ նկարը

Բոսնիայի գրադարաններից մեկում հայտնաբերվել է Պիկասոյի անհայտ նկարը

155
0

2331526

Իսկական սենսացիա են համարում Բոսնիա և Հերցեգովինայի փոքր քաղաք Կոզարսկա Դուբիցայից ստացված այն տեղեկությունը, որ տեղի գրադարանում պահվում է 20-րդ դարի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարներից մեկը։ Գրադարանի աշխատակիցները պնդում են, որ այդ նկարը երկար տարիներ պահվել է գրադարանում։

Նկարի վրա չկա հեղինակի ստորագրությունը, սակայն աշխատակիցները չեն կասկածում, որ աշխատանքը պատկանում է իսպանացու վրձնին։ Այս նկարը գրադարանը նվեր է ստացել Բոսնիայի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչից, ով 1964 թվականին մասնակցել է Փարիզում ընթացող կոմունսիտների կոնգրեսին, որին ներկա է եղել նաև Պիկասոն, և նվիրել է իրեն այս նկարը։

Գրադարանի աշխատակիցներն ասել են, որ այսքան ժամանակ լռել են այդ նկարի գոյության մասին, քանի որ պատերազմի տարիներին չէին կարողանա այն անվտանգ պահել, և միայն լռությունը կարող էր «փրկել նկարի կյանքը»։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here