Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բոնժուղ Տաղոն/Bonjour Taron
Եվս մեկ դատական նիստ է հասունանում ընդդեմ Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի, այս անգամ՝ Սահմանադրական դատարանում: Քաղաքապետարանի այսպիսի պատասխանն ու Կանոնակարգի այսպիսի կամայական մեկնաբանությունը ապօրինի են եւ քմահաճ: Նախագիծը 4-ամսյա ժամկետում քննակելու նորմը նախատեսված է ոչ թե նրա համար, որ Երեւանի քաղաքապետը կամ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը տնավարի որոշեն, թե այդ 4 ամսվա որերորդ օրն է քննարկվում մեր նախաձեռնությունը, այլ որպեսզի կամայականությունների արդյունքում նախաձեռնությունը 4 ամիս չքնացվի շրջանառության մեջ:
Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ 2 շաբաթ առաջ ներկայացված նախագիծը արդեն իսկ պետք է ընդգրկվի օրակարգի նախագծում` նոյեմբերի 25 — 14 օր = նոյեմբերի 11, այլ ոչ թե 9 կամ 10, ինչպես քաղաքապետն է հաշվում: Այլապես Քաղաքապետը ստիպված պետք է լինի բացատրել, թե ինչ սկզբունքով է շրջանառության մեջ դրված նախագծերից ընտրում, թե որոնք պետք է քննարկվեն այս կամ այն նիստում… Կանոնակարգում ոչ մի նորմ այդ մասին չկա: Հետեւաբար, պատասխանն է՝ կամայականորեն է որոշում, ինչի իրավունքը չունի:
Կհանդիպենք Սահմանադրական դատարանում, իսկ դրանից հետո, միգուցե նաեւ այլ՝ եվրոպական դատարաններում: Եվ ճիշտ եք անում, որ փորձում եք գոնե ֆրանսերեն սովորել:
Bonjour Taron