«Allturkey»-ը հաղորդում է ,որ Անթալիայի վարժարաններից մեկում աղջիկներին արգելել են կիսաշրջազգեստ հագնել, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել։ Արգելքի դեմ բողոքող աղջիկներին միացել են նաև նույն վարժարանում սովորող մի խումբ տղաներ։ Նրանք հագել են կիսաշրջազգեստներ ու սկսել են շրջել Անթալիայի փողոցներով՝ արտահայտելով իրենց բողոքը: Սակայն այժմ հայտնի չէ՝ վարժարանում փոխե՞լ են իրենց մտադրությունը, թե՞ ոչ: