Վերջին օրերին Իրանում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է: Տեղեկություններ կան նաև, որ խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառել:
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ սատարում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերին և դատապարտում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
Մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների արձագանքը՝ այն երկրի ներքին գործերին միջամտություն էր որակել Իրանի ԱԳ նարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Իրանական աղբյուրները նշում են, որ այս օրերին զոհվել է մոտ 25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ: