Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են ացկացնում Ներազգային ազատագրական շարժան ներկայացուցիչները` շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վերջիններս պահանջում են իջեցնել գազի սակագինը և գազի կալորիականությոնը հասցնել սահմանված չափորոշիչներին: Վահան Մարտիրոսյանը araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ իրենք պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չի տրվել: Մեր լրագրողը տեղեկացնում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Կառավարության շենքից դուրս գան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելու համար իրենց հարցերին:
Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նաեւ անհատ քաղաքացիներ եւ Դալմայի այգիների արդեն նախկին հողօգտագործողները: