տուն Քաղաքական Միջազգային Բոլոր ուժայիններն ու Տիմոշենկոն ուղևորվում են Ուկրաինայի արևելյան շրջաններ անջատողականությունը ճնշելու համար

Բոլոր ուժայիններն ու Տիմոշենկոն ուղևորվում են Ուկրաինայի արևելյան շրջաններ անջատողականությունը ճնշելու համար

106
0

Russian_spring_(Luhansk_01.03.2014)_01

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Անդրեյ Պարուբին և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն շտապ մեկնում են Լուգանսկ, ուր տեղի է ունենում պրոռուսական հանրահավաք և գրավվել են կառավարական շենքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱՊԽ ղեկավարի տեղակալ Վիկտոր Սյումարը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարյոման մեկնել է Դոնեցկ, Արսեն Ավակովն արդեն Խարկովում է, ուր ազատվել է տեղի շրջխորհուրդի շենքը: «Նրանք ունեն բոլոր իրավասությունները անջատողականությանը հակազդելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ «Բատկովշինա» կուսակցության նախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մեկնել  է Դոնեցկ այնտեղ տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Նա իշխանություններից պահանջել է բոլոր միջոցները ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: «Ձեր կողմում է ներկայում ոչ միայն օրենքը, այլ ուկրաինական հասարակությունը», — ասել է նա: