տուն Քաղաքական Հայաստան Բոլոր մասնագիտությունները պետք է լիցենզավորվեն. ԱԺ պատգամավոր

Բոլոր մասնագիտությունները պետք է լիցենզավորվեն. ԱԺ պատգամավոր

281
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների և փոխտնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագիծը:

Մտքերի փոխանակման փուլի ժամանակ ունեցած իր ելույթում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ միջին մասնագիտական կրթությամբ ձեռք բերվող մասնագիտությունների լիցենզավորման հարցին. «Մեզ մոտ կա խոհարարական մասնագիտության մեծ պահանջարկ` շատ մեծ պահանջարկ, բայց այդ պահանջարկի չբավարարումը բերեց նրան, որ «Պանդոկ Երևանի» ցանցը գնաց սեփական խոհարարական դպրոցը բացեց: Եվ կարճաժամկետ, որովհետև նա ուզեց 6 ամսում իր համար պատրաստել որակյալ մասնագետներ, որովհետև բիզնեսը երեք տարի չի կարող սպասել: Մենք պետք է լինցենզավորենք բոլոր մասնագիտությունները: Օրինակ`եթե Միացյալ Նահանգներում դու ուզում ես վարսավիր աշխատել, ամիսներ շարունակ պետք է լիցենզավորման գնաս: Այն մասնագիտությունները, որոնցով այսօր աշխատում են, պետք է գան կարճ ժամկետով լիցենզավորվեն ու աշխատեն»:

Պատգամավորը նաև նկատեց, որ չեն կարող բոլոր մասնագիտությունները մեկ օրում լիցենզավորել. «Սա կարևոր քայլ է: Ես կարծում եմ, որ սա ապագային միտված քայլ է: Մենք պետք է փուլ առ փուլ անենք սա: Լիցենզավորված խառատ, լիցենզավորված էլեկտրիկ, և սա շատ կարևոր է: Սա զարկ կտա այս ոլորտի զարգացմանը: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին`նայեք խնդիրն ինչումն է: Շատ լավ կլիներ, որ մասնավորը քոլեջ բացեր: Բայց այսօր, երբ այդ նույն մասնավորը քոլեջ է բացում, ինքը պետական գրանցում չունի, որն իրենից ռեսուրսներ է պահանջում»: