տուն Լուրեր Բոլոր գնահատականներում դուք չեզոք դիրք եք գրավում.ՀՅԴ պատգամավորը ԿԲ նախագահին

Բոլոր գնահատականներում դուք չեզոք դիրք եք գրավում.ՀՅԴ պատգամավորը ԿԲ նախագահին

211
0

Arcvik-Minasyan555555555555555555555

ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր է ուղղել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Դրանցից մեկը վերաբերել է ստվերի կրճատման ցուցանիշներին:«Որքա՞ն է ստվերի աստիճանը տնտեսության մեջ, ի՞նչ չափի կրճատման մասին է խոսքը»,- հարցրել է Արծվիկ Մինասյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այդ հարցին կոնկրետ պատասխան չի տվելˋ ասելով, որ ստվերի կրճատման ցուցանիշներ հնչեցրել են թե’ վարչապետը, թե’ նախարարները, գնահատականներ հնչեցրել են նաև տարբեր աղբյուրներ, որոնց, ըստ նախարարի, ծանոթ է նաև Արծվիկ Մինասյանը: «Ստվերային տնտեսությունը 40 տոկոսից պակաս է կամ ավելի»,- ասել է ԿԲ նախագահը` փորձելով խուսափել կոնկրետ ցուցանիշներ հրապարակելուց:

Ջավադյանի պատասխանին արձագանքելով` պատգամավորը նշել է. «Ես նկատում եմ, որ բոլոր գնահատականներում Դուք չեզոք դիրք եք գրավում: Ստացվում է, որ եթե անգամ կառավարությունը գնա կեղեքման ճանապարհով, Դուք դրան գնահատական չեք տա»:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here