տուն Քաղաքական Միջազգային «Բոլոտնայա» գործով 7 հոգի դատապարտվել են մինչև 4 տարվա ազատազրկման. 100 հոգի...

«Բոլոտնայա» գործով 7 հոգի դատապարտվել են մինչև 4 տարվա ազատազրկման. 100 հոգի բերման են ենթարկվել

92
0

E8C8138C-63B4-40C7-8A6B-15FC95258F5D_mw1024_n_s

Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել սկանդալային «Բոլոտնայա» գործով: Հիշեցնենք, որ անցած տարի խաղաղ ցույցի ժամանակ հրահրվել էին բախումներ, որի հետևանքով տասնյակ մարդիկ ձերբակալվել էին: Ի վերջո, դատական աթոռին մնացել էր 8 հոգի, որոնցից յոթին այսօր դատարանը որոշել է պահել անազատության մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրանցից Ալեքսանդր Դուխանինն ազատ է արձակվել:

Ամենաերկարը բանտում կանցկացնի Սերգեյ Կրիվովը` 4 տարի:

Տեղեկացնենք, որ դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 100 մարդ: