Բոլիվիայի «Բոլիվար» թիմը որոշում է կայացրել մեկ խաղի պայմանագիր առաջարկել Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, թիմի ավագ Դևիդ Բեքհեմին։
«Այո, դա ճիշտ է, մենք ցանկանում ենք, որպեսզի Բեքհեմը մեր թիմում մեկ խաղ անցկացնի։ Բանակցութոյւնները ներկայումս սկզբնական փուլում են։ Չգիտեմ՝ կլինի դա Լիբերտադորեսի գավաթը, թե ուղղակի ընկերական հանդիպում»,- ասել է ակումբի մարկետինգային տնօրեն Սալոմոն Շալանը։
Հիշեցնենք, որ Բեքհեմը կարիերան ավարտել է այս տարի՝ ՊՍԺ-ի կազմում։