տուն Քաղաքական Միջազգային Բնությանն ամենամեծ վնասը հասցնում է տավարի մսի արտադրությունը

Բնությանն ամենամեծ վնասը հասցնում է տավարի մսի արտադրությունը

92
0

storyimages_1331829918_cow

Տավարի մսի արտադրությունն ամենավնասակարն է շրջակա միջավայրի համար, քան մսի մյուս տեսակները։ Այս մասին են վկայում ամերիկացի մի խումբ գիտնականների հետազոտության արդյունքները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences-ում։

Գիտնականներն առաջին անգամ հաշվարկել են, թե որքան գումար է ծախսվում տավարի, հավի, խոզի մսի, հավի և կաթի մեկ կալորիան արտադրելու համար։ Գիդոն Էշելն ու նրա գործընկերներն ուսումանսիրել են 2000-2010 թվականներին ԱՄՆ գյուղատնտեսության, ոստիկանության և էներգետիկայի նախարարության տվյալները։ Նրանց նպատակն էր պարզել այս սննդատեսակների արտադրության ժամանակ բնությանը հասցվող վնասի չափը։

Պարզվել է, որ կաթնամթերքի, թռչնամսի, հավկիթի և տավարի մսի արտադրության համար անհրաժեշտ է գրեթե նույնքան տարածք և ջրային ռեսուրսներ, ինչպես նաև ազոտային պարարտանյութեր։ Այս սննդատեսակների ժամանակ մթնոլորտ է արտամղվում նույն քանակությամբ ջերմոցային գազեր։ Սակայն տավարի մսի արտադրության ժամանակ անհրաժեշտ է 28 անգամ ավելի շատ հողատարածք, 11 անգամ ավել ջուր և 6 անգամ ավել պարարտանյութեր, քան վերոնշյալ սննադատեսակների համար։ Այդ պատճառով ջերմոցային գազերի արտանետումներն էլ ավելի են հինգ անգամ։

Ամենաքիչ վնասը բնությանը տալիս է կարտոֆիլի, բրնձի, հացահատիկների արտադրությունը, որոնց համար անհրաժեշտ է 2-6 անգամ պակաս ռեսուրս ծախսել, քան ցանկացած մսամթերքի համար։

Հետազոտության հեղինակները կոչ են անում փաթեթների վրա անպայման նշել բնությանը հասցվող վնասի չափերի մասին։