տուն Լուրեր Բնապահպան. «Սևանը վերածվում է ձկնաբուծարանի»

Բնապահպան. «Սևանը վերածվում է ձկնաբուծարանի»

163
0

Սևանա-լիճ«Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»,- նման մտավախություն «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը:   Հիշեցնենք` Սևանա լճի մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը և դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը տարիներ շարունակ նպաստել են լճի կենսաբազմազանության փոփոխմանն ու ձկան պաշարների կտրուկ անկմանը: Տարիներ շարունակ լճում անհետացել են իշխանի ենթատեսակներն ու սիգը: 2010թ. արդեն Հայաստանի Կարմիր գրքում են գրանցվել Սևանի իշխանը, կողակն ու բեղլուն:   Սևանի էկոհամակարգի պահպանման և վերականգնման բնագավառում պետական մակարդակով խրախուսվում է մասնավորապես լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների ավելացումը:   Ի դեպ, այս ծրագիրը ներառված է նաև 2014թ. բյուջեի տարեկան ծրագրերի շարքում:   Մեր հարցին, թե ի՞նչ միջոցառումների արդյունքում է հնարավոր լինելու լճի գրեթե անհետացած ձկնատեսակների վերականգնումը, և ինչպե՞ս են պետական կառույցներն իրականացնելու այդ նպատակը, Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը բավական ուշագրավ մեկնաբանություն տվեց. «Նախատեսվում է լճի տարածքը ցանցերով պատել և այդ ցանցերի մեջ ձկնաբուծություն զարգացնել: Այսինքն ցանց են դնում, որ ձուկը չգնա եւ այդ ցանցի մեջ աճի, զարգանա»,- ասաց Արամ Գաբրիելյանը:

Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո»— ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here