տուն Հասարակություն Բյուջեն հանգիստ թողեք

Բյուջեն հանգիստ թողեք

130
0

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պարոն Մարության, Ձեր այս պատասխանից հասկանում եմ՝ կողմ եք, որ մեր քաղաքացիները, չունենալով նորմալ հասարակական տրանսպորտ, օգտվեն, գոնե, 21-րդ դարին համապատասխան տրանսպորտի տեղը ցույց տվող ծրագրից, որն արդեն մեկ տարուց ավել է ինձ մոտ պատրաստ է։ Կամ Ձեր տեղակալները Ձեզ չեն զեկուցում, կամ միտումնավոր բան կա։ Հույս ունեմ` Ձեր վերջին տեղեկատվական հավաքում՝ Երևանի տրանսպորտի օպերատորների հետ կիսվել եք ծրագրի ու ներդրման մասին, պատմել ամբողջը։ Եթե ոչ, ապա միտումնավոր բան կա։ Ու սա պետք է բարձրաձայնել։ Հա մի բան էլ, տրանսպորտային ցանցի շատ աշխատակիցներ և օպերատորներ միայն կողմ են, ոմանք էլ քաղաքապետարանի արձագանքից խուսափեցին։

«Ֆոքսինգ»-ը ծրագիր է, որը թույլ կտա մեզ իմանալ երթուղային տրանսպորտի տեղը հավելվածի միջոցով… Քաղաքապետարանի արձագանքը ծրագրի վերաբերյալ կարող ես տեսնել նկարում, ու սա էն դեպքում, որ ամբողջն անում ենք սեփական միջոցներով։

Հ․Գ․ Բյուջեն հանգիստ թողեք․․․»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here