տուն Լուրեր «Բյուջեն թոփալ է, կաղ է…»Բագրատյան

«Բյուջեն թոփալ է, կաղ է…»Բագրատյան

381
0

777777

 

Այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին` փաստելով, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է բյուջեի նախագծին, մեջբերել է Սահմանադրության այն կետը, որը սահմանում է, որ բյուջեի եկամուտների ձեւավորումը պարտադիր սահմանում է պահանջում: Բագրատյանը նշել է, որ Սահմանադրության այդ կետը չի փոխվել: Նա հիշել է, որ այդ հարցն ինքը տվել է նաեւ ֆինանսների նախարարին ու սխալվել է ասելով, թե բյուջեի եկամտային հատվածը մի էջ է. «…Մի էջ էլ չի: Եվ այսօր պառլամենտը հաստատում է այն»: Նա նկատել է, որ բյուջեի եկամտային մասի վերաբերյալ բյուջեի նախագծում ընդամենը վեց տող է: «Այն, ինչ-որ ասում է ֆինանսների նախարարը, չի համապատասխանում իրականությանը, խոսքեր են, այսպես կոչված: Եվ ես համարում եմ, որ դուք մեղավոր եք սրանում: Բյուջեն թոփալ է, կաղ է, մի ոտանի է, միայն ծախսերն են»:

Նախկին վարչապետը վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը նաեւ նաեւ հարց է ուղղել ՏԻՄ մարմինների համապատասխան միջոցներով օրենքով տրված լիազորությունների մասին, ինչը նույնպես բացակայում է նախագծում: Առանց ՏԻՄ մարմիններին հստակ ֆինանսավորում բյուջեով ապահովելու, նախկին վարչապետը գտնում է, որ չի կարող այդ կառույցն աշխատել: Ավելին, դա Սահմանադրության կոպիտ խախտում է համարում: Բագրատյանը Մինասյանին խնդրել է չշտապել իր պատասխաններում, քանի որ երբ անցյալ տարի ԿԲ նախագահին իր ոլորտին վերաբերվող դիտողություն-դիտարկում էր արել, վերջինս ըմբոստացել էր: Սակայն, ավելի ուշ սկսել էր կիրառել Բագրատյանի դիտարկումն ու իրեն էլ հրավիրել էր ԿԲ`խորհրդատվության: Գագիկ Մինասյանն ասել է, որ Բագրատյանի բարձրացրած հարցերը հնչել եւ իրենց պատասխանները ստացել են հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց Բագրատյանը չի մասնակցել: Ու սկսեց հիմնավորումներ բերել այն մասին, որ բյուջեի նախագիծը կազմված է օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Բայց ասել է նաեւ, որ պատրաստ է Բագրատյանի հետ քննարկել այն բացթողումները, որոնք հնարավոր է բաց են թողնվել կամ թյուրընկալման առիթ են տվել: ՏԻՄ-երին վերաբերող հարցի մասին էլ ասել է, որ դա միշտ եղել է քննարկման առարկա, եղել են տարբեր մոտեցումներ, բայց դրա վերջնական լուծումը դեռ գտնված չէ: Ներկայացրածին ի պատասխան՝ Բագրատյանն ասել է. «Շնորհակալություն, որ ազնվորեն ասում եք, որ սահամանադրության կետը չի կատարվել: Այդ դեպքում, փոխեք Սահամանադրությունը: Դուք ասում եք` չի լինելու, ՏԻՄ մարմինները բյուջե չեն ունենալու»: Գագիկ Մինասյանն անակնկալի է եկել. «Մի՞թե դուք դա եք հասկանում իմ ասածից: Վատ ա, որ այդպես հասկացաք, որովհետեւ ես ասացի, որ ինչ որ կատարվել է, կատարվել է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here