տուն Սպորտ Բյորնդալենը դարձել է ձմեռային մարզաձևերի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը. Սոչի 2014

Բյորնդալենը դարձել է ձմեռային մարզաձևերի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը. Սոչի 2014

83
0

312183_heroa

Նորվեգացի բիատլոնիստ Ուլե Այնար Բյորնդալենն այսօր կայացած Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի խառը փոխանցումավազքում նվաճել է Նորվեգիայի հավաքականի կազմում իր 13-րդ օլիմպիական մեդալը, որը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային մարզաձևերում։

Բյորնդալենը 8-րդ օլիմպիական ոսկին է նվաճել իր հինգերորդ Օլիմպիադայում։ Նրա հաշվին նաև 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ կա։ Այսօր նա գերազանցել է Բյորն Դելիին, ով Օլիմպիական խաղերում նվաճել էր 12 մեդալ (8-4-0)։

Ձմեռային մարզաձևերում միայն վերոնշյալ երկու մարզիկներն ունեն 10 և ավելի մեդալներ, իսկ կանանց շարքում 10 մեդալ են նվաճել Ռաիսա Սմետանինան (4-5-1) և Ստեֆանիա Բելմոնդոն (2-3-5)։