տուն Քաղաքական Վերլուծական ԲՀԿ-ն սկսել է կրակոցներով լուծել հարցերը

ԲՀԿ-ն սկսել է կրակոցներով լուծել հարցերը

210
0

52

Հայաստանում տիրող ամենաթողության մասին բոլորս գիտենք: Գիտենք նաև, որ կան մի քանի տասնյակ ընտանիքներ, ում համար որևէ սահման չկա: Մարդիկ մտածում են,  թե այդ ընտանիքներին ամեն բան կարելի է, ու պատժից միանշանակ պետք է խուսափեն: Սակայն վերջին օրերին հասարակությանը ցնցած երկու դեպքերը, որոնք ավարտվել են կրակոցներով, կապված են «Հրաշալի քառյակի» բեմադրիչ-ռեժիսոր Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ:

Եթե Վերնիսաժում կրակոցների հեղինակը ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի մերձավորն էր, ապա երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցներից հետո  լրատվամիջոցներում և սոցցանցերում  սկսվեցին խոսակցություններ շրջանառվել, որ իրար կրակողները եղել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռները:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հայտարարության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:

Ստացվում է, որ Բարգավաճ Հայաստանը մի շաբաթում երկու աղմկոտ քրեական պատմության մեջ է ընկնում, ու դա իրենց համար խնդիր չէ: Գուցե ժամանակն  է վերջ տալ ամենաթողությանը: