տուն Քաղաքական ԲՀԿ-ն «Ժառանգությանը» ԵԽԽՎ-ի կազմից հանելու որոշման վերաբերյալ

ԲՀԿ-ն «Ժառանգությանը» ԵԽԽՎ-ի կազմից հանելու որոշման վերաբերյալ

212
0

Naira-Zohrabyan_1

Ինչպես գիտենք, ԱԺ-ում խմբակցությունների ներկայացուցիչների և ԱԺ նախագահի միջև տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակությունում տեղի ունեցած փոփոխությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոսել է ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշել է, որ աշխատանքային խորհրդակցությանը ներկայացվեց պատվիրակությունների կազմավորման կարգը՝ հաշվի առնելով մեր ներկայացրած 3 առաջարկները, կարող եմ ասել, որ հաշվի է առնվել, կարճ ասածˋ կարգը, որը ներկայացվեց մեզ համար ընդունելի է: Լրագրողների այն հարցին, թե ինչ գնահատական կտաք այն հանգամանքին, որ «Ժառանագություն» կուսակցությունը, համաձայն Հովիկ Աբրահամյանի որոշման, դուրս եկավ ԵԽԽՎ-ի կազմից, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է.«Ես մեկ բան կարող եմ ասել. ԵԽԽՎ կանոնակարգում երկու հստակ պահանջ կա, որ պահպանվի քաղաքական ուժերի բալանսավորումը և պահպանվի նաև գենդերային բալանսը, իսկ մնացած որոշելիքը ԱԺ նախագահի լիազորությունների մեջ է մտնում, ավել բան ասել չեմ կարող, ինչպես նաև երևույթին գնահատական տալ չեմ կարող»,-նշել է պատգամավորը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here