տուն Լուրեր ԲՀԿ-ն առաջարկում է ազատազրկում սահմանել կենդանիներին խոշտանգելու համար

ԲՀԿ-ն առաջարկում է ազատազրկում սահմանել կենդանիներին խոշտանգելու համար

132
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ազատազրկում սահմանել կենդանիներին խոշտանգելու համար: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար»,- ասաց Զոհրաբյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Կենդանիներին խոշտանգումների ենթարկելու համար ԲՀԿ-ն առաջարկել է Կառավարությանը ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել 258.2 հոդվածով, որի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Զոհրաբյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկել է ավելի խստացնել պատժի չափը և հոդվածով՝ բացի դաժան վերաբերմունքից և կենդանու խեղումից, պատժելի դարձնել նաև կենդանուն տանջանքի ենթարկելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here