տուն Լուրեր ՁԻԱՀ-ի թեմայով քաղաքական կարիերա ապահովել ցանկացող երիտասարդը ԲՀԿ-ակա՞ն է

ՁԻԱՀ-ի թեմայով քաղաքական կարիերա ապահովել ցանկացող երիտասարդը ԲՀԿ-ակա՞ն է

252
0

hhhhhhh

«Մենք» երիտասարդական շարժման  փոխնախագահ Սևան Աղաջանյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ իր տրամաբանությունից  հեռու հայտարարությամբ: Վերջին շրջանում սույն երիտասարդը բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ է արել կապված տրանսվիստիտների հետ: Հիմա էլ, ըստ  Սևան Աղաջանյանի, իրենք անգամ փողոց չեն կարող դուրս գալ, քանի որ իրենց կարող են վարակել  ՁԻԱՀ-ով:Այս հայտարարությունը  ոչինչ է դառնում, երբ լսում ես մասնագետների մեկնաբանությունը:  Սևան Աղաջանյանի այս հայտարարություններից մի բան է պարզ դառնում, որ նա իր PR խնդիրն է լուծում և այս շրջանակներում անում է հայտարարություններ, որ  լրատվամիջոցները խոսեն դրա մասին: Ի դեպ, մեր տեղեկություններով, Սևան Աղաջանյանը շատ ամուր կապեր ունի ԲՀԿ-ի հետ: Դա է փաստում այն հանգամանքը, որ «Մենք» երիտասարդական շարժման ղեկավար Րաֆֆի Գյոզալյանը ԲՀԿ ցուցակով Երևանի ավագանու անդամ է: Կարճ ասած, կազմակերպության անդամները որոշել են  տրանսվիստիտների և ՁԻԱՀ-ով հիվանդների «աջակցությամբ» քաղաքական կարիերա ապահովել: Կարծում ենք այս հարցերով կարող են զբաղվել նաև իրավապահներըˋ հասարակության շրջանում անհարկի խուճապ չառաջացնելու համար:

Արման Ասեյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here