Բիրմինգհեմի բնակիչներն իրար ձեռք բռնած 749 ամանորյա ճայթուկ են պայթեցրել, որի արդյունքում Գինեսի ռոկորդների գրքում են հայտնվել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բիրմինգհեմի բնակիչների մեծամասշտաբ ակցիայի միտքն առաջացել է ամանորյա ավանդույթի հիման վրա: Ընտանիքները հավաքվում են տոնական սեղանի շուրջը և ճայթուկներ են ձեռքներն առնում: Այսպիսով, ճայթուկներով «զինված» շղթա է ստեղծվում:
Բիրմինգհեմի բնակիչները որոշել են այս ավանդույթը քաղաքի ամբողջ բնակչությամբ իրականացնել: