տուն Քաղաքական Միջազգային Բիլ և Հիլարի Քլինթոնները առաջին թոռնիկն են ունենալու

Բիլ և Հիլարի Քլինթոնները առաջին թոռնիկն են ունենալու

90
0

s1.reutersmedia

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը շուտով երեխա կունենա։ Չելսի Քլինթոնն այդ մասին հայտնել է՝ մոր հետ ելույթ ունենալով Նյու Յորքում Քլինթոնների հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մարկը և ես շատ ուրախ ենք, որ առաջին երախան ենք ունենալու», — ասել է Չելսին։ 34-ամյա Չելսին միակ երեխան է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքում։ Նա «Քլինթոն» հիմնադրամի, որը ֆինանսավորում է առողջապահության ոլորտում բազմաթիվ ծրագրեր, փոխնախագահն է։

Չելսի Քլինթոնը չի բացառում, որ ապագայում կարող է զբաղվել քաղաքականությամբ։