Հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը մասնակցել է ավտովթարի Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ շրջանում այն բանից հետո, երբ նա Cadillac Escalade մեքենայով փորձել է փախչել իրեն հետապնդող պապարացիներից։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։
Ականատեսների խոսքերով՝ պապարացիները չեն կարողացել կառավարել իրենց մեքենան և բախվել են Բիբերի մեքենային։ Վերջինս արագ լքել է իր Cadillac Escalade-ը և հեռացել այլ մեքենայով։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։