տուն Լուրեր Բիբերը ներդրում է կատարել պատանիների համար նախատեսված սոցցանցում

Բիբերը ներդրում է կատարել պատանիների համար նախատեսված սոցցանցում

313
0

Justin_Bieber,_April_2011Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը 1,1 մլն դոլար է ներդրել պատանիների համար նոր սոցցանցում: Այս մասին հաղորդել է CNN-ը:

Բացի Բիբերից, սոցցանցում ներդրում է կատարել նաև բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը: Ընդհանուր առմամբ, նոր սոցցանցը ներգրավել է 2,7 մլն դոլար: Սոցցանցը կրելու է Shots of Me անունը, այն մշակում է բջջային հեռախոսների համար սարքավորումներ արտադրող RockLive ընկերությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բիբերը ներդրում է անում ստարտ-ափերում. Forbes-ի տվյալներով` Բիբերը մասնաբաժին ունի Tinychat մեսենջերում, Stamped սոցիալական խորհրդատվական ծառայությունում, ինչպես նաև Spotify հավելվածում, որը թույ է տալիս երաժշտություն լսել համացանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here