Կառավարության վաղվա նիստում կհաստատվի մի նախագիծ, որով նախատեսված է բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողությունը ներկայիս առնվազն 4 տարուց դարձնել 5 տարի: Շնորհված կրթական աստիճանն էլ կհավասարեցվի մագիստրոսի կրթական աստիճանին:
«Այսօր համարժեք չեն «մագիստրոս» և «կլինիկական օրդինատոր» որակավորումները, ուստի բժշկական կրթության հիմնախնդիրների, որակավորումների կարգավորման հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրանք»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ուսանողների հրամանագրման ժամկետն ու վերացնել օրենքներում հակասությունները: