տուն Հասարակություն Բժշկական դիմակների ստանդարտներ չկան. ԱԱՏՄ ղեկավար

Բժշկական դիմակների ստանդարտներ չկան. ԱԱՏՄ ղեկավար

238
0

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր ասուլիսում ասաց, որ 11895 տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր:

Պարոն Ավագյանն ասաց, որ 257 մշտադիտարկում են իրականացրել եւ իրազեկման աշխատանքներ արել:

Ինչ վերաբերում է՝ թե սոպերմարկետների աշխատողները երբ են ձեռնոց դնում, պարոն Ավագյանն ասաց՝ մշտադիտարկման ժամանակ են դա տեսնում:

Բժշկական դիմակների վերահսկողությունը դուրս է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից: «Բայց մի քանի օր առաջ պարետատանը խոսել են, որ խնդիրը պետք է կանոնակարգվի: ԵԱՏՄ-ում չկա ստանդարտացում»,- մանրամասնեց ԱԱՏՄ ղեկավարը:

Հակոբ Ավագյանն ասաց, որ երբեմն տնտեսվարողները այնպիսի դիմակներ են տալիս աշխատողներին, որոնք ուղղակի ձեւական են, քանի որ համապատասխան մատերիալից պատրաստված չեն: «Մենք դրան խիստ ուշադրություն ենք դարձնում»,- ասաց ԱԱՏՄ ղեկավարը: