Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կայքում հրապարակվել է ուշագրավ հարցազրույց, որը վերագրված է` «ԽՍՀՄ վերակենդանացման նախագիծը ճաքեր է տալիս»: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնտեսագիտական տեսության ամբիոնի վարիչ Սերգեյ Աֆոնցևը կասկածի տակ է դրել Եվրասիական տնտեսական միության կենսունակության հարցը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը:
«Հայաստանի հետ կապված ամեն ինչ բարդ է: Միջազգային փորձը ոչինչ չի հուշում Հայաստանի ինտեգրման մասին, միջազգային փորձում չկան դեպքեր, երբ երկիրը միանում է Մաքսային միությանը, որի հետ չունի ընդհանուր սահմաններ: Տնտեսական տեսանկյունից դա անհեթեթություն է. եթե չկան մաքսային սահմաններ, ապա որն է իմաստը հանել այդ արգելքները, քանի որ ապրանքները այսպես, թե այնպես անցնելու են երրորդ երկրի տարածքով: Ինքնաթիռներո՞վ են տեղափոխելու:
Իհարկե, կարելի է Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիր: Սակայն ի՞նչ օգուտ կլինի դրանից: Դա նման է այն հին անեկդոտին. «-Բժիշկ, կապրե՞մ… — Կապրես, բայց իմաստը ո՞րն է…»», — ասել է ռուս գիտնականը:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: