տուն Քաղաքական Միջազգային «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը բժիշկների սպանությունների պատճառով հեռանում է ԿԱՀ-ից

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը բժիշկների սպանությունների պատճառով հեռանում է ԿԱՀ-ից

72
0

1409109

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ սպանվել են իր երեք աշխատակիցները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բժիշկները Բանգիի անցումային կառավարությանն ու հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ քննադատել իրենց գործընկերների սպանությունը և դադարեցնել անպաշտպան բնակչության վրա հարձակումները։

Ենթադրվում է, որ «Բժիշկներ առանց սահմանների» առաքելությունը կլքի ԿԱՀ-ն ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում, ինչը կարող է ազդել Կամերունում, Չադում և Կոնգոյում կազմակերպության աշխատակիցների գործունեության վրա։

Հիշեցնենք, որ ԿԱՀ-ում ճգնաժամը սկսվել է 2013 թվականի վերջին։ Դեկտեմբերի սկզբին բախումներ են տեղի ունեցել «Սելեկա» իսլամիստական խմբավորման գրոհայինների և նրանց դիմադրություն ցուցաբերող քրիստոնյա ապստամբների միջև։ Զինված հակամարտության հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել երկիրը։