տուն Աշխարհ Բժիշկները կեսարյան հատման ժամանակ վնասել են նորածնի դեմքը (տեսանյութ)

Բժիշկները կեսարյան հատման ժամանակ վնասել են նորածնի դեմքը (տեսանյութ)

587
0

Ռուսաստանի Դաշնության բնակչուհի Դարյա Կադոչնիկովայի երեխան լույս աշխարհ գալու ժամանակ բժիշկների մեղքով կտրվածք է ստացել աջ այտի հատվածում:

Ինչպես նշում է dailymail-ը, բժիշկները կեսարյան հատում անելու ժամանակ պատահաբար վնասել են նորածնի դեմքը:

Տասնիննամյա մայրը պատմել է, որ ի սկզբանե մտադիր էր բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն վերջին պահին պտուղը փոխել է դիրքն ու կեսարյան հատման անհրաժեշտություն է առաջացել:

Վիրահատությունից հետո ուշքի գալուն պես նորաթուխ մայրիկը շոկի է մատնվել՝ տեսնելով նորածնի դեմքի վնասվածքը: Բժիշկներն ասել են, որ դա տեղի է ունեցել երեխայի՝ չափից ավելի շարժուն լինելու պատճառով: