տուն Քաղաքական Միջազգային Բզեզբերը կերել են Ջորջ Հարիսոնի պատվին տնկված ծառը:

Բզեզբերը կերել են Ջորջ Հարիսոնի պատվին տնկված ծառը:

78
0

A PORTRAIT OF GEORGE HARRISON IS TIED TOTHE RAILINGS OF THE FORMER BEATLE'S HOME IN HENLEY-UPON-THAMES.

Կեղևակերներն ու տերմիտները ոչնչացրել են Լոս Անջելեսում 2004թ.-ին Ջորջ Հարիսոնի պատվին տնկված սոճին: Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ լեզենդար խմբի անունը նման է անգլերեն «beetles» բառին, որ նշանակում է «բզեզներ»: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

10 տարի առաջ Լոս Անջելեսի Գրիֆին այգում լեգենդար լիվերպուլյան քառյակի կիթառիստի պատվին տնկված 3-մետրանոց ծառը ոչնչացվել է մակաբույծերի կողմից: Ծառի վրա ամրացրած էր հուշատախտակ, որի վրա փորագրված էր «Ի հիշատակ մեծ հումանիստի, ում հաջողվեց աշխարհին դիպչել իբրև նկարիչ, երաժիշտ և այգեգործ»: Դրա տակ Հարիսոնի հայտնի խոսքերն էին՝ «Որպեսզի անտառները կանաչ լինեն, պետք է կանաչ լինի յուրաքանչյուր ծառը»:

The Beatles-ի հայտնի կիթառիստը միշտ հայտնի էր բնության և այգեգործության նկատմամբ իր թուլությամբ: Լոս Անջելեսի ղեկավարությունը մտադիր է ոչնչացված ծառի փոխարեն նոր սոճի տնկել ու պահպանել Հարիսոնի հիշատակը:

Հայտնի «բիթլը» գլխուղեղի քաղցկեղի հետևանքով մահացել է 2001թ.-ին: Իր կյանքի վերջին օրերը նա անցկացրել է Փոլ Մաքարթնիի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատանը: