Araratnews.am-ի տեղեկություններով՝ բերման է ենթարկվել «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Ավելի ուշ`ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածեց, որում ասվում է․
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաեւ Կոնստանտին Տեր-Նակալյանին»։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին` նույնպես ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։