տուն Աշխարհ Բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

319
0

Tasnim-ի տեղեկություններով՝ Մաքեյրը մեղադրվել է «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու մեջ։

Նա ազատ էր արձակվել ժամեր անց, սակայն ավելի ուշ պետք է բացատրություններ տար տեղի ունեցածի կապակցությամբ։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ համալսարանի դիմաց տեղակայված խանութն օգտագործվել է բրիտանական դեսպանի կողմից որպես «համակարգման վայր»։

Համալսարանի շենքում հավաքվել էին մի խումբ ուսանողներ ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ իրենց բողոքը հայտնելու համար, որը խոցվել էր Իրանի ԻՀՊԿ-ի հակաօդային ուժերի հրթիռի միջոցով։