Արշակունյաց պողոտայից բերման ենթարկված Հայկ Սահակյանին և Արթուր Աֆթանդիլյանին բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանության բաժին:Այս պահին Նրանց փաստաբան Տիգրան Սաֆարյանին չեն թույլատրում մտնել ոստիկանության բաժանմունք: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ոստիկանության բաժանմունքից իրեն տեղեկացնում են, որ Հայկ Սահակյանի և Արթուր Աֆթանդիլյանի տվյալները հերթապահ մասի գրանցամատյանում գրանցված չէ, իսկ պետի մոտ էլ խորհրդակցություն է: