Քիչ առաջ, բերման ենթարկված ակտիվիստներին բաց են թողել հենց ոստիկանական մեքենաներից: Երևանի փոխոստիականպետ Վալերի Օսիպյանը ոստիկանական մեքենայի մեջ փորձել է ակտիվիստների հետ համաձայնության գալ, որ վերջիններս չեն փորձի փակել Բաղրամյան պողոտան, մինչդեռ ակտիվիստները չեն համաձայնել, սակայն, րոպեներ անց, ոստիկանները բաց են թողել բերման ենթարկվածներին: