Սիմֆերոպոլում Ռուսաստանի հյուպատոսարանը սկսելու է ռուսական անձնագրեր բաժանել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՆԳՆ հատուկջոկատայիններին՝ «Բերկուտի» մարտիկներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
«Սիմֆերոպոլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանին հանձնարարվել է շուտափույթ քայլեր ձեռնարկել «Բերկուտի» մարտիկներին ռուսական անձնագրեր բաժանելու համար», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ՆԳՆ հատուկ ջոկատը՝ «Բերկուտը» լուծարելու հրաման է ստորագրել։