Նյու Յորքում մեծ բեռնատար մեքենան հարվածել է 300 հազար դոլար արժողությամբ մոխրագույն Ֆերարիին։ The Independent-ի տեղեկություններով՝ բեռնատարը հատկապես վնասել է մեքենայի դիմացի հատվածը։
Վարորդն այդ պահին մեքենայում չի եղել։ Վթարից հետո Ֆերարիի վարորդը տուգանվել է․․․ մեքենան սխալ կայանելու համար։ Ոստիկանությունը հետաքննում է գործը։