Իտալիայի Սենատը քվեարկել է Սիլվիո Բերլուսկոնիին սենատորական լիազորություններից զրկելու օգտին, հայտնում է Reuters-ը:
Որոշումը ընդունվել է բաց քվեարկությամբ: 192 սենատոր կողմ են քվեարկել Բեռլուսկոնիին լիազորություններից զրկելուն, 113-ը՝ դեմ, երկուսը ձեռնպահ են մնացել: Իտալիայի նախկին վարչապետը զրկվել է նաև պատգամավորական անձեռնմխելիությունից: