տուն Լուրեր Բեռլինում կենդանիների համար նախատեսված էլիտար ռեստորան է բացվել

Բեռլինում կենդանիների համար նախատեսված էլիտար ռեստորան է բացվել

285
0

1389338089_500665_20 (1)

Բեռլինում հատուկ կատուների և շների համար նախատեսված ռեստորան է բացվել,- հաղորդում է Euromag-ը: Ռեստորանը կոչվում է Pets Deli և չորքոտանիներին առաջարկում է բարձր որակի ձուկ և միս, ինչպես նաև բանջարեղեն և ածխաջրածնային հավելումներ: Կենդանիների համար նաև հատուկ կեքսեր կթխվեն:

Pets Deli-ի տերը՝ Դանիել Սպանյերը հայտնել է, որ կենդանիների համար նախատեսված այսպիսի ռեստորան բացելու մտադրություն նրա մոտ առաջացել է այն բանից հետո, երբ իր շան մոտ պատրաստի սննդից ալերգիա է ի հայտ եկել:

Հաղորդվում է, որ ռեստորանի ամբողջ ճաշացանկը ստուգված է դիետոլոգների կողմից և պատրաստված է բացառապես առողջ սննդից, որը կարող են օգտագործել ինչպես կենդանիները, այնպես էլ մարդիկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here