Aldi սուպերմարկետների ցանցի բեռլինյան խանութներից մեկում հայտնաբերվել է 140 կգ կոկաին։ Berliner Zeitung-ը տեղեկացնում է, որ կոկաինը հայտնաբերվել է բանանի արկղերի մեջ։
Այս պահին ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն՝ պարզելու, թե ինչպես է այդ բեռը հասել բեռլինյան խանութ։ Նաև հստակ հայտնի չէ կոկաինի հստակ քաշն ու «սև շուկայում» այդ խմբաքանակի գինը։