տուն Քաղաքական Միջազգային Բեռլինի բնակիչները խոչընդոտել են ազգայնականների երթը

Բեռլինի բնակիչները խոչընդոտել են ազգայնականների երթը

76
0

puppy03

Բեռլինի հազարավոր բնակիչներ փակել են Գերմանիայի ազգային-ժողովրդավարական կուսակցության անդամների ճանապարհը, որոնք նախատեսում էին երթ կազմակերպել Կրոյցբերգ թաղամասում, որը բնակեցված է հիմնականում ներգաղթյալներով։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, շուրջ 2 հազար բեռլինցիներ կանգնել են ազգայնականների դեմ։ Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Նոյենդորֆը գործակալությանը հայտնել է, որ ծայրահեղական ակտիվիստները կարողացել են անցնել միայն 200 մետր, որից հետո դադարեցրել են երթը։

Կողմերի միջև բախման արդյունքում 13 մարդ ձերբակալվել է, որոնցից 4-ը՝ ԳԱԺԿ-ից, իսկ մնացած 9-ը՝ բնակիչներից։

Գերմանիայի ազգային-ժողովրդավարական կուսակցությանը, որն իրեն անվանում է «հայրենասիրական ուժ», շատերը համարում են ռասիստական և հակասեմական ուղղվածություն ունեցող։