տուն Սպորտ Բենֆիկան այսօր կփորձի դուրս գալ հարյուրամյա անեծքի տակից․ Եվրոպա լիգայի եզրափակիչ

Բենֆիկան այսօր կփորձի դուրս գալ հարյուրամյա անեծքի տակից․ Եվրոպա լիգայի եզրափակիչ

103
0

sev

Այսօր Թուրինի «Յուվենտուսի» մարզադաշտում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում հանդիպելու են պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Սևիլյան»։

Եվրագավաթներում այս ակումբները հանդիպել են մեկ անգամ․ 1957 թվականին Չեմպիոնների գավաթի նախնական փուլում իսպանական ակումբը առավելության է հասել երկու խաղերի արդյունքով (3։1, 0։0)։

«Սևիլյան» եզրափակիչներում խաղացել է 2006 և 2007 թվականներին։ Իսկ ահա «Բենֆիկան» եվրագավաթներում գտնվում է «անեծքի» տակ։ Բանն այն է, որ 1962 թվականին այն բանից հետո, երբ «Բենֆիկան» երկու անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը, թիմի հունգարացի մարզիչ Բելա Գուտմանը խնդրեց բարձրացնել իր աշխատավարձը։ Սակայն ակումբի ղեկավարությունը մերժեց նրան, ինչից հետո Գուտմանը հայտարարեց, որ «Բենֆիկան» հարյուր տարի առանց իրեն չի կարողանա նվաճել Չեմպիոնների գավաթը։ Դրանից հետո պորտուգալական ակումբը 5 անգամ խաղացել է եզրափակիչում, սակայն չի կարողացել տիտղոս նվաճել։ Նույն «անեծքը» տարածվում է նաև մյուս եվրագավաթների վրա։

Հիշեցնենք, որ խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։