Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին Բեյրութի առանձին շրջաններում փակել են երթեւեկելի մասը, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:
Ինչպես հայտնել Է Al Hadas հեռուստաալիքը, ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության արշավի անցնելու մասին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը կառավարող շրջանների վրա՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փողոցային բողոքները, որոնք Լիբանանում սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, շարունակվում են 90 օր:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հերթական «ցասումի շաբաթը» պայմանավորված Է նոր կառավարության ձեւավորման գործընթացում ներկայում առաջացած փակուղով՝ վարչապետ Հասան Դիաբի եւ խորհրդարանական մեծամասնության ղեկավարների միջեւ տարաձայնությունների պատճառով: Դիաբը ձգտում Է նախարարների կաբինետ ստեղծել անկախ տեխնոկրատներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել սուր տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից: Այդ պահանջը պաշտպանում են ցուցարարները, որոնք օրվա երկրորդ կեսին պատրաստվում են զանգվածային երթ անցկացնել Բեյրութի փողոցներով: Ակցիան պետք Է ավարտվի իշխանություններին վերջնագրի առաջադրմամբ:
Գիշերային ժամերին բողոքի մասնակիցները վերստին զբաղեցրել են Ռինգ Էստակադան, որը կապում Է Բեյրութի քրիստոնեական եւ մուսուլմանական թաղամասերը: Ոստիկանության ուժերն այժմ փորձում են ցուցարարներին դուրս մղել Էստակադայից եւ ապաշրջափակել տրանսպորտային երթեւեկությունը քաղաքի մյուս հանգուցային կետերում՝ հաղորդել Է ՏԱՍՍ-ը: