տուն Քաղաքական Միջազգային Բեյոնսեն գլխավորել է Forbes-ի հայտնի մարդկանց վարկանշային աղյուսակը

Բեյոնսեն գլխավորել է Forbes-ի հայտնի մարդկանց վարկանշային աղյուսակը

67
0

Beyonce131213

Երգչուհի Բեյոնսեն համարվել է աշխարհի ամենազդեցիկ հայտնի մարդը։ Այս մասին հաղորդում է Forbes ամսագիրը՝ հրապարակելով իր աենամյա վարկանշային աղյուսակը։

Բեյոնսեն առաջին հորիզոնականը զբաղեցրել է շնորհիվ 95 շոուների, որոնք նա անցկացրել է 203 թվականին։ Այս ընթացքում երգչուհին ամեն համերգի համար վաստակել է 2.4 մլն դոլար։ Բացի այդ, Բեյոնսեի նման վերելքին նպաստել է նրա համագործակցությունն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են H&M-ը և Pepsi-ն։ Բացի այդ, Բեյոնսեն ունի սեփական օծանելիքի ընկերություն, ինչպես նաև հագուստի վաճառքի  House of Dereon ցանցը։

Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն այս ցուցակում երկրորդն է՝ 72 մլն դոլար վաստակած գումարով, իսկ ռեփեր Dr. Dre-ն՝ երրորդը՝ 68 մլն-ով։ Նախորդ տարվա առաջատար՝ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ընդամենը չորրորդն է։

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել ոչ միայն վաստակած գումարը, այլ նաև հայտնի մարդու հիշատակումները ԶԼՄ-ներում և սոցցանցերում։